ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի տեղեկացմամբ՝ 2012թ. հոկտեմբերի 26-ի նիստում խորհուրդը, ի թիվս այլ հարցերի, քննարկել է խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները եւ որոշել պատժել երկու դատավորների: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, իսկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Սիմոնյանին հայտարարվել է նախազգուշացում:
Հիշեցնենք, որ այս տարի ԱԽ-ի՝ կարգապահական բնույթի որոշումները ե՛ւ աննախադեպ շատ են, ե՛ւ հաճախ նախատեսում են նաեւ նյութական պատիժ: Թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվում դատավորին պատժելիս, այդպես էլ մնում է անհասկանալի: Համենայնդեպս, հրապարակվում են դատավորների անուններ, որոնցից շատերը չեն առնչվում Եվրադատարանի վճիռներին եւ դրանցով Հայաստանի կրած նյութական վնասներին:
ՊԱՏԻԺ՝ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ