ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՎԵՐՋԱԼՈՒՅՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական գործից տեղեկանում ենք, որ 39-ամյա Արշալույս Փարսադանյանը մեղադրվում է պոռնկությանը նպաստելու եւ ինքնասպանության դրդելու մեջ: Նա 2012թ. մայիսի 27-ին՝ երեկոյան, ամուսնացած, ընտանիքատեր Քնարիկին կանչել է «Եդեմ» ռեստորանային համալիր՝ իր ընկերուհի Կառայի պարտքը ստանալու: Այդ գործընթացի հաջողությունն ապահովելու համար Արշալույսը վախեցրել է Քնարիկին, կրակայրիչով հարվածել նրան, գոռացել, հայհոյել եւ նրանից պահանջել, որ մինչեւ հաջորդ օրը՝ ժամը 09:00-ն, վերադարձնի իր ընկերուհի Կարինե Պետրոսյանի պարտքը: Նաեւ սպառնացել է հակառակ դեպքում ամուսնուն եւ հարազատներին հայտնել նրա՝ մարմնավաճառությամբ զբաղվելու մասին: Քնարիկն էլ այդ սպառնալիքների ազդեցությամբ ինքնասպանություն գործելու դիտավորությամբ վերադարձել է տուն, դանակով երկու անգամ հարվածել որովայնին, որից հետո նրան տեղափոխել են «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ եւ համապատասխան բուժօգնություն ցուցաբերել:
Բացի այդ, 2011թ. ամռանից մինչեւ 2012թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Արշալույսը, դրամական օգուտ ստանալով, նպաստել Է իր ծանոթ մարմնավաճառներ Հայկանուշ Նագդալյանի, Հասմիկ Մարտիրոսյանի, Սոնյա  Ֆարմազյանի եւ  Լարիսա Մարտիրոսյանի՝ պոռնկությամբ զբաղվելուն եւ տնօրինել իր կողմից բերված հաճախորդների հետ սեռական հարաբերություններ ունենալու դիմաց նրանց վճարված գումարների մի մասը:
Արշալույսին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ, իսկ քրեական գործը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:




Լրահոս