Մազաթափությունը մշտապես խնդիր է եղել ոչ միայն կանանց, այլ տղամարդկանց համար: Ներկայացնենք, թե որոնք կարող են լինել մազաթափության հիմնական պատճառներ:
Հորմոնալ ֆոնի խանգարում
Կանանց մոտ առատ մազաթափությունը կարող է պայմանավորված լինել սեռական կյանքի սկզբի, հետծննդաբերական ժամանակաշրջանի կամ դաշտանադադարի հետ: Անհրաժեշտ է դիմել բժշկի, հանձնել արյան և հորմոնների անալիզ:
Օրգանիզմում երկաթի պակաս
Երկաթի պակասին են հանգեցնում նաև բազմապիսի դիետաները. խամրած մաշկ, անեմիա, թուլություն, քնկոտություն, աշխատունակության իջեցում: Այս ամենը երկաթի պակասի նշան են: Ընդունեք վիտամիններ և երկաթ պարունակող մթերքներ` միս, ձուկ, վարսակի շիլա, ձվի դեղնուց, լոբի, կաղամբ և եփած խնձոր:
Սթրես
Ամենօրյա նյարդային վիճակը, անքնությունը, սովամահ լինելը, վեճերը մազերին առողջություն չեն հաղորդում: Նյարդերը պահեք հանգիստ վիճակում և մի-փոքր անտարբեր եղեք երևույթների նկատմամբ: Հաճախ հանգստացեք: