
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
Իսպանական ակումբը չի պատրաստվում բանակցություններ վարել անգլիական ակումբի հետ: Նշվում է նաև, որ ակումբը որոշել է թիմում պահել Բեյլին: Նշենք, որ Բեյլն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 17 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: