Այս պահին մեկնարկել է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ակցիան: Նրանք այսօր ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներին պահանջի նամակներ կհանձնեն քաղբանտարկյալներին ազատ արձակելու և քաղհալածյալների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու պահանջով։
Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը Armlur.am-ի հարցին՝ թե այս որոշումը կայացվեց մի քանի օր առաջ տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքու՞մ, ասաց. «Սա մենք վաղուց էինք ծրագրել: Իսկ հանրային քննարկումը լայն կոնսոլիդացիա տվեց այս հարցի հետ կապված: ՀՀ-ում դեռ կան առողջ ուժեր, որոնց հետ կարող ենք համագործակցել»:
Հակոբյանի խոսքով՝ իրենք դեռ ունեն ընկերներ, ովքեր քաղբանտարկյալ են պետք է պայքարեն իրենց ընկերների ազատության համար:
Լուսանկարները՝ Armlur.am-ի