«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հիմա Դուք ի՞նչ պաշտոն եք զբաղեցնում ԲՀԿ-ում` հարցրինք Աբրահամ Մանուկյանին: «Նույնը»: Իսկ Հովիկ Աբրահամյանն այն կարծիքին էր, որ պետք է զբաղվեք ԲՀԿ-ի համակարգման աշխատանքներով` մարզերի կտրվածքով: «Հովիկ Աբրահամյանն ինձ անձամբ նման բան չի ասել. չկա նման բան»: Իսկ ճի՞շտ է, որ ԲՀԿ-ի գանձարկղն եք հսկում: «Ո՛չ, ես իմ նույն գործին եմ. համակարգում եմ աշխատանքները»: Ձեզ մեղադրում էին, որ քանդում եք ԲՀԿ-ն, փոշիացնում: «Սխալ էին անում, նման բան չի եղել երբեք ու չկա»: Իսկ հանդիպո՞ւմ եք պարոն Ծառուկյանի հետ: «Նայած առիթի, նայած ժամանակ. մեր ընկերությունը հո չի՞ վերացել»: Ասում են` նա շարունակում է քաղաքականությամբ զբաղվել: «Հերյուրանքներ են»: Իսկ Աբովյանի ընտրություններում նո՞ւյնպես պետք է «համակարգեք գործընթացները»: «Չէ-չէ, ԲՀԿ-ն ընտրություններին չի խառնվում. Աբովյանում ի՞նչ խառնվենք, Աբովյանը լրիվ պարզ ա, էլի»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: