«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախում ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը կապ չունի Հայաստանում գործող մոնստրի հետ։ «Դա ավելի շատ շփոթեցնելու համար է»,- տեղեկացրին արցախյան մեր աղբյուրները: Կուսակցության ստեղծման մասին հայտարարած թե Կարեն Օհանջանյանը, թե Արեւիկ Պետրոսյանը հայտնի «ղուկասյանականներ» են: Արեւիկ Պետրոսյանն Արցախի 5-րդ գումարման պատգամավոր էր` Արցախի ժողովրդավարական կուսակցությունից, որի ղեկավարն Աշոտ Ղուլյանն է, սակայն կուսակցության իրական «տերն» Արկադի Ղուկասյանն է: Այս անգամ եւս Արեւիկ Պետրոսյանն ԱԺԿ-ի համամասնական ցուցակում է եղել, սակայն չի անցել:
Ներքին խնդիրնե՞ր են առաջացել Ղուլյանի եւ իր կուսակիցների միջեւ, գաղտնիք չէ, որ Արկադի Ղուկասյանը ցանկանում է դառնալ ԼՂ հաջորդ նախագահ, հարցրինք մեր զրուցակցին: «Չէ, խնդիրն առնչվում է Ղարաբաղում եւս սպասվելիք սահմանադրական փոփոխություններին, նրանք, ովքեր դեմ են այդ փոփոխություններին, արդեն իսկ փորձում են այլընտրանքային, ընդդիմադիր հարթակներ ստեղծել, որ կարողանան մի քանի կետից պայքարել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: