ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՐԿԵԼ ԵՆ ՍԱԳԵՐԸ
«Ռուսաստանի Դաշնության Խակասիայի Հանրապետության մայրաքաղաք Արբականում սագերն իրենց տերերի կյանքն են փրկել, երբ նրանց տնամերձ շինությունում հրդեհ է բռնկվել»,-գրում է ԹջչսÿՊ-ը: Վտանգը զգալով՝ սագերը սկսել են բարձր կռնչալ, ինչի շնորհիվ քնած տանտերերն արթնացել են եւ տեսել, որ տնամերձ շինությունում բռնկված կրակն արդեն մոտենում է իրենց տանը: Տանտերերը անմիջապես հրշեջ ծառայությանն են ահազանգել: Տեղ ժամանած հրշեջները հայտնաբերել են, որ կրակն ամբողջությամբ կլանել է ամբարը, որտեղ էլ գտնվել են 7 սագերը:

ԳԱՂՏՆԻՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
34-ամյա չինացին նախկին կնոջը դատի է տվել այն բանի համար, որ իրեն պարգեւել է տգեղ դուստր: Առաջին օրը, երբ նա տեսել է իր նորածին դստերը, ուղղակի այն աստիճան է ցնցվել, որ նույնիսկ կնոջը մեղադրել է անհավատարմության մեջ. նորածինը տգեղ է եւ բոլորովին նման չէ ծնողներին: Տղամարդը նույնիսկ գենետիկական անալիզ է անցկացրել՝ հավաստիանալու համար՝ երեխան իսկապես իրենն է: Անալիզը հաստատել էր, որ ինքն է երեխայի հայրը: Պարզվել է, որ նրա կինը մինչեւ ամուսնանալը դիմել է պլաստիկ վիրաբուժության: Գաղտնիքի բացահայտումից հետո չինացին անմիջապես բաժանվել է կնոջից եւ բարոյական վնասի համար դատի տվել՝ պահանջելով 120 հազար դոլար:

ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՏԱՏԻԿԸ
Հնդկաստանում բնակվող 113-ամյա Զինատ Բի Բխոպալը՝ որպես աշխարհի ամենատարեց թզուկ, կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Մինչ այս գրանցված ամենատարեց թզուկն ընդամենը 74 տարեկան է: Զինատի հասակը 91 սմ է: Նշենք, որ ռեկորդակիր տատիկը բավական ակտիվ եւ կենսուրախ անձնավորություն է: Կարճ հասակի պատճառով Զինատը չի ամուսնացել:

«ՍԵՆԴԻ»-Ն ԱՀԱԲԵԿՈՒՄ Է
ԱՄՆ-ում որոտում է «Սենդի» անունով փոթորիկը: Այն Ամերիկա է հասել երեկ ուշ գիշեր: Մի շարք քաղաքներում հայտարարված է արտակարգ դրություն: Նյու Յորքի նման հսկայական քաղաքից տարհանվել է 400 000 մարդ, դեռ պարզ չէ, թե ինչքան վնաս կտա «Սենդի»-ն, բայց այն մոտավոր կկազմի 10-20 մլրդ դոլար: Մինչեւ Ամերիկա հասնելը «Սենդի»-ն խլել է 58 մարդու կյանք:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս