«Geneology» / «Face the Shadows»-ի պաշտոնական REMIX-ը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր առաջ Հանրային Հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի «Face the Shadow» երգի պաշտոնական Remix-ը։ Երգի այս տարբերակի հեղինակներն են «The Sunside» խմբից Հայկ Մանուչարյանը, Deep Danny-ն (Մանուկ Մանուկյան) և DJ Dale-ը (Վարդան Բաբայան): Սաքսոֆոն` Մարատ Հակոբյան, միքս և մաստերինգ` Արման Ավետիսյան։ Պաշտոնական Remix-ը իր տեղն է գտել Genealogy «Face the shadow» սինգլի սկավառակում։

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Geneology խումբը 9 այլ երկրների հետ միասին համալրեց եզրափակչի մասնակիցների կազմը։ Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին, իսկ մայիսի 23-ին Վիենայում կորոշվի մրցույթի հաղթողը։




Լրահոս