ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գործուղման մեկնող անձի ծախսերը ո՞վ է պարտավոր վճարել, եթե ուղարկող եւ ընդունող կազմակերպությունների միջեւ չկա որեւէ պայմանավորվածություն գործուղման ծախսերը հոգալու վերաբերյալ: Արդյոք կա պետության կողմից սահմանված նման օրենք, հրահանգ, տեղեկագիր կամ որոշում:

Դավիթ Սեփոյան (70 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Նախորդ համարում նշված որոշման հավելված 1-ի 7-րդ կետի համաձայն՝ գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու եւ վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում եւ համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը: Ինչպես նաեւ հատուցվում են պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձեւակերպման հետ կապված ծախսերը, ծառայողական գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության եւ վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Հիմնական աշխատանքի վայրից մինչեւ 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, հիմնական աշխատանքի վայրից մեկնելու եւ նույն օրը վերադառնալու դեպքերում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:
Գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ծախսերի մասնակի ֆինանսավորման դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից:

ՊԵԿ հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, սակայն շատ հաճախ գործատուները խուսափում են վճարել աշխատողի գործուղման ծախսերը՝ պատճառաբանելով ֆինանսական միջոցների սղությունը կամ արդարանալով, թե իբր աշխատողն ընդամենը իր աշխատանքային պարտականություններն է կատարում:




Լրահոս