
Այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:
Մինչ քվեարկությունը ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք խմբակցությունում քննարկել են և որոշել կողմ քվեարկել: Նա նաև հայտնեց, որ ոչ իշխանական ուժերի հետ առաջարկներ կներկայացնեն:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտնեց, որ իրենք ձեռնպահ կքվեարկեն այս անգամ. ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս նույն տեսակետն արտահայտեց:
Ի վերջո հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց կողմ 100, ձեռնպահ 10 ձայներով: