
Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ “Սթար”-ի սեփականատեր Գևորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է “Սթար” սուպերմւսրկետների ցանցը։ Հավելենք, որ ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների մասին խոսում են նաև “Սթար”-ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հարցին, թե ինչքան պարտքի պատճառով է վաճառվում “Սթար”-ը, ընկերության մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Արսեն Մանասյանը պատասխանեց. “Նման բան չկա։ Մենք մատակարարների հետ աշխատում ենք հատուկ ծրագրով։ Սա անհեթեթություն է, շուկայի մակարդակի զրույցներ”։ Մինչդեռ մեր աղբյուրները հավաստիացնում են, որ “Սթար”-ի կուտակած պարտքերը բավական մեծ են։