
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում: Մանչեսթերյան ակումբը նոր՝ ավելի շահավետ կետերով պայմանագիր է նախապատրաստել նրա համար:
«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է Ստերլինգին շաբաթական 200 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ տալ: Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտնել էր, որ ցանկանում է իր աշխատավարձը տարեկան կտրվածքով 7 միլիոն ֆունտից բարձր լինի:
Սթերլինգն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ: