
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները մահապատժի են ենթարկել իրաքցի լրագրողի՝ խմբավորմանը հավատարմության երդում տալուց հրաժարվելու համար, հայտնում է քրդական Rudaw հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Մոսուլ քաղաքում Քրդստանի լրագրողների սինդիկատի բաժնի ղեկավար Ակրամա Սուլեյմանը:
Սուլեյմանի խոսքերով՝ իսլամիստները երեքշաբթի օրը մահապատժի են ենթարկել Իրաքի հեռուստալրագրության վետերան Ֆիրաս ալ-Բահրին: Որոշ տվյալների համաձայն՝ լրագրողը 3 շաբաթվա ընթացքում ԻՊ մոտ գերության մեջ է եղել: Նա նաև նշել է, որ ներկայում զինյալները պատանդ են պահում ևս 10 լրագրող:
«Եվս 10 լրագրող ԻՊ մոտ գերության մեջ է գտնվում անհայտ վայրում »,- հայտարարել է Սուլեյմանը: