«Գլխավոր դատախազի մոտ այս հարցը բարձրացնելու եմ». նաիրիտցիներին են մոտեցել ՀԱԿ խմբակցության պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նաիրիտցիները կրկին հավաքվել են Ազգային ժողովի դիմաց, քանի որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իրենց հարցը ևս բարձրացվելու է: Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ այս պահին նաիրիտցիներին են մոտեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և պատգամավոր Արամ Մանուկյանը:

Զուրաբյանը նաիրիտցիներին տեղեկացրեց, որ ինքը պաշտոնական նամակով դիմել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, իսկ վերջինս խոստացել է վաղը Կառավարության պաշտոնական պատասխանը տալ:

«Այսօր գալու է Գլխավոր դատախազը: Ես այս հարցը նրա առաջ ևս դնելու եմ: Ամբողջ մամուլը հեղեղված է Նաիրիտի վերաբերյալ չարաշահումերի մասին հրապարակումներով: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը փոխանակ պատասխանատվության ենթարկվեր, մեծ պատվի է արժանացել՝ ԱՄՆ-ում դեպան նշանակվելով: Նաև բարձրացնելու ենք ՀԷՑ-ի հետ կապված հարցը, իրենք 250 մլն-ը  գողացել են, իսկ ժողովուրդը պետք է վճարի էդ գումարը»,-ասաց Լևոն Զուրաբյանը:




Լրահոս