
«Կրիլովի պետական գիտահետազոտական կենտրոնը» ավարտել է «Շտորմ» 23000Е բազմաֆունկցիոնալ միջուկային սուպերավիակիր ծրագրի մշակումը, հայտնում է ռազմավերլուծական IHS Jane’s պորտալը:
Ընկերության փոխտնօրեն Վալերի Պոլյակովը հայտնել է հրատարակչությանը, որ զանգվածային Project 23000E Storm մոդելը կներկայացվի Սանկտ-Պետերբուրգում այս տարվա հուլիս ամսին կայանալիք ռազմածովային սրահում:
«Բազմաթիրախային ավիակիրը նախատեսված է հեռավոր ծովային ու օվկիանոսային շրջաններում տարբեր օպերացիաներ իրականացնելու համար, այն ունակ է հարվածել հակառակորդի ծովային ու ցամաքային թիրախներին ու ապահովել նավային խմբավորումների հակաօդային պաշտպանությունն ու մարտունակությունը»,-հրատարակչությունը մեջբերում է Վալերի Պոլյակովի խոսքերը: