ՀԺ. Պարզվել են ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկը պայթեցնողի շարժառիթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ առավոտյան մի տղամարդ զանգահարել է ՄԻՊ գրասենյակ և հայտնել, որ պայթեցնելու է Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող “ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ” բանկը։ Ոստիկանները պարզել են, որ զանգահարողը Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ, 3 անչափահաս երեխաների հայր, 41-ամյա Աշոտ Սիմոնյանն է։ Նրան ձերբակալել են։ Հովտաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը մեր թղթակցին պատմել է. “Երեք տարի առաջ ինքն էդ բանկից մի քանի վարկ էր վերցրել։ Գյուղում փոքր խանութ ուներ։ Վերցրած գումարով էդ խանութն էր աշխատացնում, բայց վերջը խանութը փակվեց, ու Էլ չկարողացավ վարկը մարել։
Բանկն էլ սկսեց Աշոտի երաշխավորներից էդ փողերը պահել՝ մեկի թոշակից, մյուսի՝ աշխատավարձից։ Գյուղում մի 10 հոգի էսքան ժամանակ ստիպված էդ գումարներն ա վճարում։ Աշոտին ասում էին, թե՝ ախպեր, մի բան արա, մեղք ենք, հեսա մենք էլ ենք սնանկանալու։ Բայց ինքն էլ ի՞նչ կարա անի։ Չի աշխատում, ընտանիքը կինն ա պահում։ Չի դիմացել, դրա համար տենց բան ա ասել”։ Աշոտ Սիմոնյանի ընդհանուր պարտքը բանկին այժմ կազմում է շուրջ 19 հազար ԱՍՆ դոլար (շուրջ 7 մլն 700 հազար դրամ)։ Եթե Սիմոնյանին մեղադրանք առաջադրվի ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հոդվածով, նա կարող է դատապարտվել մինչև 3 տարի ազատազրկման։




Լրահոս