«Մենք հիմար չենք, ու Ադրբեջանը պետք է դա հասկանա». եվրահանձնակատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նիլ Մուժնիեկսը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում ոտնահարումները:

«Անցած տարվա օգոստոս ամսից Ադրբեջանում բռնաճնշումները սկսել են նոր թափ ստանալ ու դարձել են լայնամասշտաբ: Եվրոպայի խորհրդում չկա նման մեկ այլ երկիր, որտեղ իմ բոլոր գործընկերները բանտարկված լինեն»,- հայտարարել է Մուժնիեկսը:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Եվրոպայի խորհուրդը հաշվի առնում է այդ հարցում Ադրբեջանի կառավարության կարծիքը, թե իրենց համար միևնույնն է, եվրահանձնակատարն ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների կարծիքի հետ ինքն համաձայն չէ ու այդ մասին մշտապես վիճում է պաշտոնական Բաքվի հետ:

«Լսեք այստեղ երկու տարբերակ  է հնարավոր՝ կամ Եվրոպայի խորհրդում հիմարներ են նստած, ովքեր միայն համագործակցում են անջատողականների, թմրամոլների, ինքնասպանների ու հեղափոխականների հետ, կամ էլ Ադրբեջանում մարդու իրավունքի հետ ամեն ինչ այդքան վատ է: Կարող եմ ձեզ հավատացնել, որ մենք հիմարներ չենք»,- ասել է Մուժնիեկսը, հայտնում է «Թուրանը»:




Լրահոս