Ժողովուրդ. Դատախազությունը կզբաղվի՞ Առողջապահության նախարարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի, այո՛, վիրահատական, որովհետև կոռուպցիայի դեմ կոնսերվատիվ բուժումն օգուտ չի տալիս”,-երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսպիսի խրոխտ հայտարարություն է արել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ ավելացնելով, որ ինքը գիտի կոռումպացված պաշտոնյայի անուն, բայց չի ասում. “Գիտեմ, անուն չեմ տա”:
“Ժողովուրդ”-ը գրում է, որ իհարկե, յուրաքանչյուր մարդ ՀՀ Սահմանադրությամբ իրավունք ունի կարծիք արտահայտել: Բայց երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան որևէ բան է խոսում, նա պետք է գիտակցի իր կարգավիճակի լրջությունը և հաշվետու լինի արտասանած ամեն բառի համար: Տվյալ դեպքում ՀՀԿ-ական նախարարը (ինչպես Սերժ Սարգսյանը կասերև Դերոն) հավանաբար մոռացել է ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածի մասին: Մեկ անգամ էլ նրա համար մեջբերենք ՀՀ քր. օր.-ի հետևյալ դրույթը. “Պաշտոնական դիրքը չարաշահելու եղանակով տեղեկություններ թաքցնելը կամ աղավաղելը պատժվում է ազատագրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով”: Հետաքրքիր է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կզբաղվի՞ նախարարով, թե՞ կոռուպցիայով զբաղվելուց զատ, այլ առավել կարևոր գործեր կան:




Լրահոս