Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Նշենք, որ վաղը տեղի է ունենալու Ռիգայի գագաթաժողովը: Մեր այն դիտարկմանը, թե նիստի օրվա փոփոխությունը (այն սովորաբար լինում է հինգշաբթի օրերին) կապ ունի՞ գագաթաժողովի հետ, Թադևոսյանը նշեց, որ գործադիր մարմնի նիստերի օրը որոշում և հրավիրում է կուսակցության նախագահը:
Armlur.am-ի տեղեկություններով, նիստի ժամանակ քննարկվելու է գագաթաժողովին մեր մասնակցության հարցն ու օրակարգը: Նշենք, որ մինչ այժմ հայտնի չէ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կլինի Ռիգայում, թե` ոչ: