Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:
Վարչապետը կարևորել է Քուվեյթի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը և խորացումը:
Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ Քուվեյթ կատարած պաշտոնական այցը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին նշել է, որ ՀՀ վարչապետի այցը Քուվեյթ նոր խթան է հանդիսացել երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար և հետագա ծրագրերի իրականացման հեռանկարներ բացել:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-քուվեյթյան համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը