Երթուղայինում կանայք ծեծել են իրար, ապա գնացել Աբովյան պուրակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից տեղեկանում է, որ մայիսի 19-ին՝ ժամը 14:10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1970թ. ծնված Աննա Ա.-ն և հայտնել, որ մի կին թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում հարձակվել է իր վրա, և իրենք հիմա գտնվում են Աբովյան պուրակի մոտ:

Նշված վայրից ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Աննա Ա.-ին և 1967 թ. ծնված Նունե Ա.-ին ներկայացրել են բաժին:

Աննա Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 13:55-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում Նունե Ա.-ն վիճաբանել է իր հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս