
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Փարիզ այցի պատճառով: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունից:
Տեղեկացվում է, որ մայիսի 17-18 Բակո Սահակյանի Ֆրանսիա այցից հետո Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալիֆ Խալաֆովը նախարարություն է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեին, որտեղ նրան է հանձնվել բողոքի նոտան:
Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիկմետ Գաջիևը: