
Բրեդ Փիթը խրախուսում է միասեռական ամուսնությունների օրինականացումը եւ դրա համար պատրաստվում է 100 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերել ԱՄՆ-ում անցկացվող քարոզարշավին: Գումարը կփոխանցվի Human Rights Campaign կազմակերպությանը, որը զբաղվում է գեյերի եւ լեզբուհիների իրավունքների պաշտպանությամբ: Սա առաջին դեպքը չէ, երբ Փիթն ու Ջոլին նմանատիպ նախաձեռնություններին գումարային աջակցություն են ցուցաբերում: