ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Իշխան Խաչատրյանն Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց արդյո՞ք Հանրապետության ճանապարհներին տեղադրված տեսախցիկները նպաստում են ՃՏՊ-ների նվազմանը և արդյո՞ք այդ տեսախցիկները միայն վարչական իրավախախտումը արձանագրելու համար չեն: Պատգամավորը նաև դիտարկում արեց, որ գնալով ՃՏՊ-ներն ավելանում են՝ չնայած նրան, որ տեսախցիկները և արագաչափերը ևս ավելանում են:
Նախարարը չհամաձայնեց պատգամավորի դիտարկման հետ՝ նշելով, որ տեսախցիկների միջոցով հնարավոր է լինում վերլուծություններ կատարել և նախականխման ուղղությամբ համապատասխան գործողություն կատարել: Արդարադատության նախարարը նաև չհամաձայնեց պատգամավորի այն դիտարկմանը, թե ճանապարհատրանսպորտային պատահարներն ավելացել են:
«Կառավարությունը չի նախատեսում միայն տեսախցիկների և արագաչափերի առկայությունը: 85-90 տոկոսով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն այն հատվածներում, որտեղ տեսախցիկներ են տեղեդրված: Մենք այլ գործիքակազմային մեխանիզմներ ևս ներդնելու ենք»,- ասաց նախարար Մանուկյանը: