
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցերին՝ կապված ճանապարհաշինության հետ, ասաց՝ «հավատացած եղեք, ամեն ինչ լավ է լինելու, մենք ծրագրեր իրականացնում ենք, մրցոււյթներն ավարտվել են և շուտով կսկսենք աշխատանքները»:
Հեղինե Բիշարյանն էլ շնորհալություն հայտնեց նախարարին իրենց տրամադրությունը բարձրացնելու համար:
Նախարարն անդրադառնալով այն հրապարակումներին, որ ճանապարհաշինարարներն անձրևային եղանակին փոսային լցումներ են կատարել, նշեց՝ նման բան չի եղել, մենք անձրևային եղանակներին փոսային լցումներ չենք կատարում: «Այդ լուսանկարները, որոնք հրապարակվել են, մի քանի տարի առաջ արված լուսանկարներ են»,- ասաց Բեգլարյանը: