Առաջարկում են 2 ժամով հրաժարվել էլեկտրաէներգիայից՝ որպես հոսանքի թանկացման դեմ բողոքի նշան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մութ ժամեր. 2 ժամով հրաժարվում ենք էլեկտրաէներգիայից» ֆեյսբուքյան նոր էջը որպես հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիա առաջարկում է մայիսի 25-ին՝ ժամը 21:00-23:00-ն, անջատել մեր տների լուսավորությունը:

«Եթե ամբողջ Հայաստանում 100 հազար ընտանիք անի դա, ապա եթե հաշվենք, որ բոլոր այդ սարքերը միջինում կսպառեին 3 ԿվՏ, ապա էլցանցերի վնասը կկազմի 4,2 մլն դրամ: ՀԷՑ-ի ղեկավարությունը ստիպված կլինի դրսից եկած ռուս պաշտոնյայի համար այդ ամիս տուն վարձել ոչ թե Նորք Մարաշում, այլ Ներքին Շենգավիթի 5-հարկանի խրուշչովկայում: Միաժամանակ պետք է սպառնալ, որ այս ակցիաները կարող են դառնալ պարբերական, արվել ամբողջ օրվա ընթացքում` ՀԷՑ-երին պատճառելով հսկայական վնասներ: Կարծում եմ, որ այս ակցիան իրագործելի է 100 տոկոսով»,-  գրված է խմբի տարածած հայտարարությունում:




Լրահոս