ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մայիսի 18-19-ին աշխատանքային այցով եղել է Վրաստանի Հանրապետությունում:
Մայրաքաղաք Թբիլիսիում ՍԱՊԾ ղեկավարը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալության պետ Զազա Դոլիձեի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, Վրաստանի Պարենի ազգային գործակալության պետի տեղակալ Իրակլի Չավլեշվիլին և ֆիտոսանիտարիայի վարչության պետ Զուրաբ Լիպարտիան:
Վրաց գործընկերների հետ քննարկվել են անասնաբուժական և ֆիտոսանիտարական ենթահսկման բեռների արտահանման, ներմուծման և տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձել են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ի հայտ եկած նոր մոտեցումներին ու փոփոխություններին, որոնք վերաբերում են անասնաբուժական և ֆիտոսանիտարական ենթահսկման բեռների տեղափոխման կարգին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ իրականացնել հայ-վրացական սահմանով սննդամթերքի տարանցիկ փոխադրումն առավել համակարգված կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում հայ և վրացի գործըներները քննարկել են նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հնարավորությունները: