Նաիրիտցիների պարտքը մինչև տարվա վերջ կմարվի. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրրքվեց՝ ինչ եղան այն խոստումները, թե հանձնաժողովների նիստերի ժամանակ նախարարները ևս պետք է մասնակցեն: «Դուք բազմիցս այդ հարցը կարևորել եք և՛ ԱԺ նախագահ եղած ժամանակ, և՛ հիմա՝ որպես վարչապետ: Պարոն վարչապետ, ի՞նչ եղան Ձեր խոստումները»,- ասաց Մինասյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ իր մոտեցումներն են եղել, որ ԱԺ-ի հետ պետք է նախարարները աշխատանք տանեն: «Մենք շատ ենք կարևորում ԱԺ-ի հետ աշխատանքը: Ոչ ոք իրավունք չունի օրենքը խախտելու: Բոլոր նախարարներին էլ հանձնարարականներ են տրվել մասնակցել հանձնաժողովների աշխատանքներին»,- ասաց վարչապետը:

Արծվիկ Մինասյանը նաև Նաիրիտի հետ կապված հետաքրքրվեց՝ երբ է պարտքերի մարում տեղի ունենալու, ինչ իրավիճակ է և այլն: «Աշխատավարձի պարտքի մարման հետ կապված նախարարի արած հայտարարությունները ևս մեկ անգամ հաստատում եմ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մինչև 2015-ի վերջ պարտքերը մարվեն: Համաշխարհային բանկի հետ է բանակցություններ տեղի ունենում»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:




Լրահոս