Ջորջ Բերնարդ Շոուն ծնվել է 1856թ-ին Դուբլինում: Մանկության տարիներից հիացած է եղել Դիքենսի, Շեքսպիրի գրքերով, արաբական հեքիաթներով և Աստվածաշնչով: Շոուն երիտասարդ հասակում որոշել էր դառնալ գրող, սակայն ձեռագրերը սկզբում չէր կարողանում հրապարակել: Նա զբաղվել է ինքնակրթությամբ: Եղել է ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում, Նոր Զելանդիայում: 92 տարեկանում նա գրել է իր վերջին պիեսը` “Բայանթի միլիարդները”: Բերնարդը մահացել է Էյոթ- Սենթ-Լորենսում 1950-ի նոյեմբերի 2-ին:
Այս օրը մահացել է Բերնարդ Շոուն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ