Շենգավիթի բաժնի ոստիկանները զանգել են քաղաքացուն և սպառնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Ղուկաս Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված և հետագայում վարույթը կարճված քրեական գործի նյութերին ծանոթանալիս հայտնաբերել է, որ քրեական գործի նյութերից բացակայում են գործով որպես վկա հարցաքննված մի շարք անձանց, այդ թվում՝ նաև իր ծնողների հարցաքննության արձանագրությունները:
Ղուկաս Մ.-ն հայտնել է նաև, որ հիշյալ գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Շենգավիթի բաժնի առանձին ծառայողներ հեռախոսազանգերի միջոցով իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել՝ պահանջելով հրաժարվել գործով անցնող անձանց նկատմամբ բողոքներից:

Ղուկաս Մ.-ի հաղորդման հիման վրա հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս