Հաջորդ տարի պետական բյուջեով գիտությանն ուղղված ծախսերը նախատեսված են 11 մլրդ 241.7 մլն դրամ։ Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտնեց, որ որոշվել է ևս 260 մլն դրամով ավելացնել հատկացումը։ Կրթության ոլորտի ծախսերը (առանց գիտության գծով ծախսերի) կազմում են 108 մլրդ 103.8 մլն դրամ: Ծախսերի աճը ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 2672.7 մլն դրամ կամ 2.5 տոկոս: Ուսուցիչների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվել։ Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառներում հատկացումները կկազմեն 18 մլրդ 45.2 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված 22 մլրդ 729.2 մլն դրամի դիմաց: Ծախսերի 4 մլրդ 684.0 մլն դրամով (20.6 տոկոսով) նվազումը հիմնականում պայմանավորված է ծրագրերի ավարտմամբ: 182 մլն դրամով ավելացվել են սպորտային միջոցառումների ծախսերը։
Հաջորդ տարի պետական բյուջեով գիտությանը կտրամադրվի 11 մլրդ 241.7 մլն դրամ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ