Խոյ Ձեր կյանքում նոր հակասություններ եք հայտնաբերում, ինչի արդյունքում աճում է չարաբնույթ լարվածությունը: Հույսներդ մի դրեք այն բանի վրա, որ ամեն ինչ կարող եք արագորեն լուծել: Ամենայն հավանականությամբ ձեզ սպասում են վեճեր, հապճեպ որոշումներ: Մրցակիցները կաշխատեցնեն արգելված մեթոդներ իրենց նպատակին հասնելու համար, իսկ ձեզ խորհուրդ է տրվում լռել, սպասել ու համբերությամբ ձեռնարկել նոր գործողություններ:
Ցուլ Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում շատերը ձեր ուշադրությոն կարիքը կզգան, մինչդեռ դուք կնախընտրեք կենտրոնանալ սեփական գործերի վրա, ինչը սակայն չի ստացվի: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Մտերիմներր շատ ավելին են պահանջում և ձեր հնարավորությունները երբեմն չեն ներում նրանց ցանկություններն իրականացնելու համար:
Երկվորյակ Զգույշ եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են:
Խեցգետին Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում, ծրագրում են մի շարք գործարքներ կնքել, որոշ գնումներ կատարել: Այսօր կարող եք սեփական բիզնեսը հիմնելու վերաբերյալ կարևոր հարցեր քննարկել: Հնարավոր է որոշակի գումար ստանաք:
Առյուծ Անձնական ռեսուրսները մոբիլիզացնելու փոխարեն աշխատե՛ք հարմարվել իրադրությանը: Հետաձգե՛ք նոր գործարքները, գնումները, միջնորդների և օգնականների ընտրությունը: Ապագայի ծրագրերն իրենց մեջ կարող են թաքնված ճեղքեր ունենալ: Սխալ հաշվարկների փոխհատուցումը կլինի անկեղծ շփումը, օրինակ՝ մոտ ազգականների հետ:
Կույս Օրը հաջող է նրանց համար, ովքեր նուրբ ինտուիցիա ունեն, կապված են արվեստի հետ, հանգստի մեջ են գտնվում: Սեփական բիզնեսի ղեկավարման, ուղևորությունների, վարձու աշխատանքների հետ կապված մի շարք բարդություններ կլինեն: Արգելքները հաղթահարելու համար ձեզ անհրաժեշտ կլինի լավ հոտառություն, ճարպկություն, հնարամտություն, չի խանգարի փոքր-ինչ խորամանկությունը և ծածկամտությունը:
Կշեռք Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով: Սակայն որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել:
Կարիճ Ժամանակն է մտածել ապագայի կողմնորոշիչների մասին: Սկսեք մասնագիտական ոլորտից, ընթացեք ընտանեկան նեղ ու ընդլայնված միջավայրի քննումով, հասեք անձնական հարաբերություններին: Հանգիստը լավ կլինի համատեղել շփման, ապագայի պլանների քննարկման հետ: Դրական փոփոխությունները կարող են կապված լինել գործընկերային ոլորտի ակտիվացման, նոր գաղափարներով ու նախաձեռնություններով հետ:
Աղեղնավոր Ընկերական նեղ շրջանակում քննարկված, առաջին հայացքից աննշան թեման կարող է ընդլայնվել ու ընդգրկել նորանոր ոլորտներ: Այս մի քանի օրվա ընթացքում հնարավոր են բազմազան շփումներ: Այն, ինչ բոլորովին վերջերս անտանելի էր թվում, աստիճանաբար ավելի պարզ բնույթ ու բովանդակություն է ստանում: Դուք ստիպված եք մտածել ապագայի մասին, այն դեպքում, երբ ժամանակն է ամբողջությամբ վայելել ներկան ու նրա բարիքները:
Այծեղջյուր Թվացյալ չեզոք մթնոլորդը հօդս է ցնդում. ակտիվանում է հատկապես մասնագիտական ոլորտը: Դուք տատանվում եք գայթակղիչ առաջարկների միջև` չկարողանալով կայացնել օպտիմալ որոշում: Աստղերը խորհուրդ են տալիս զգուշավորություն ցուցաբերել բոլոր այն գործարքներում, որտեղ կարևորվում են այլոց շահերը: Դուք գալիս եք եզրակացության, որ հարաբերությունների մեջ անհրաժեշտ է մտցնել որոշակիության գործոն:
Ջրհոս Հարաբերությունները խորանում են` առանց ձեր լուրջ քայլերի: Դուք մտածում եք, որ ամեն ինչ դյուրին է վերահսկել, իսկ իրականում հնարավոր է փաստի առաջ կանգնեք և առաջին հերթին ձեր ավելորդ ինքնավստահության պատճառով: Անձնական հարաբերություններում հնարավոր է կոնֆլիկտային սուր իրավիճակ, պարտականությունների տեղաբաշխման առումով` նաև տարակարծություն: Կանայք ավելի ենթակա են տարատեսակ ազդեցությունների, իսկ տղամարդկանց օգնում է աշխատանքային թեժ մթնոլորտը:
Ձկներ Նախկինում կատարած աշխատանքը վերջապես կարող է պտուղներ տալ: Հաջողությունների ու անհաջողությունների երկարատև շղթան ցուցադրում է ձեր ընտրած ուղու իսկությունը: Կիսվել, տալ, բաժանվել. այժմ սա ավելի կարևոր է, քան վերցնելն ու տիրանալը: Փորձեք հավասարակշռել դիրքերը մտերիմների հետ հարաբերություններում: Մի շտապեք նոր թեմաների մեջ ներքաշվել, եթե անավարտ գործեր ունեք: