
“Ժառանգություն” կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, ինքը դա անում է որպես ՀՀ քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն, կամք, մեղք այսօրվա իրավիճակի համար եւ, հետեւաբար, ուզում է այդ իրավիճակի ապաքինմանը, հաղթահարմանն ու թողությանը: Նա կոչ արեց միանալ իրեն, ընդգծեց, որ վերջին անգամ է նախագահի թեկնածու առաջադրվելու: