
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը` ՀՀ նախագահը որոշել է Նորա Կարապետյանին նշանակել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր. այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: