Ինչ խորհուրդ է տվել Հովիկ Աբրահամյանը քաղաքապետի ընտրություններում առաջադրված որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ չի միջամտելու Արտաշատում քաղաքապետի ընտրություններին, որին մասնակցելու համար առաջադրվել է իր որդին՝ Արգամ Աբրահամյանը: Այս մասին հաղորդում է Արմենպրեսսը:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ որդին դիմել է իրեն և խորհուրդ է հարցրել՝ Արտաշատում քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար: «Ինքը Արտաշատի դպրոցում է սովորել, ունի ընկերներ: Ինքն ինձ ուղղակի ասաց՝ նման առաջարկ է ստացել, և ասել «Ո՞րն է Ձեր խորհուրդը՝ որպես հայրիկ և որպես վարչապետ։ Ես ասել եմ, որ ծանր, պատասխանատու աշխատանք է, նաև, իհարկե, ծանր ու պատվաբեր աշխատանք»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Նա նշեց, որ որդուն խորհուրդ է տվել ինքնուրույն որոշում կայացնել: Հովիկ Աբրահամյանը նաև հավելեց, թե որդուն ասել է, որ չի միջամտելու ընտրությունների ընթացքին:




Լրահոս