
“Ատլետիկո Մինեյրո”-ի կիսապաշտպան Ռոնալդինյոն ավտովթարի է ենթարկվել: Ֆուտբոլիստի մեքենան բախվել է 2 այլ մեքենաների, երբ վերջինս շարժվում էր ակումբի մարզաբազա: Բարեբախտաբար, Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց: