
Հասարակական վայրերի օգտագործման կանոնները խախտելու համար այսօր` նոյեմբերի 2-ին, Կենտրոնի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել “Հակահարված” art խմբի անդամներ, նկարիչ Թաթուլ Սարոյանը եւ Արտակ Գեւորգյանը: Այդ մասին armlur .am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից: Առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Թաթուլ Սարոյանը եւ Արտակ Գեւորգյանը Ալեք Մանուկյան փողոցում` Երեւանի պետական համալսարանի մոտի ստորգետնյա անցման պատին պաստառ են փակցրել, ինչը նկատել են շրջայց կատարող ոստիկանները: Ոստիկանները նրանց բերման են ենթարկել` հասարակական վայրերի օգտագործման կանոնների խախտման համար եւ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետով այդպիսի վարչական խախտումը նախատեսում է տուգանք 20-ից 60 հազար դրամի սահմաններում: Այս պահի դրությամբ Թաթուլ Սարոյանը եւ Արտակ Գեւորգյանն ազատ են արձակվել: