
Հարավային Կորեայի կենդանաբանական այգիներից մեկում ապրող Կոշիկ անունով փիղը սովորել է կրկնօրինակել իրեն խնամողների ձայները` արտաբերելով «ողջույն», «նստիր» եւ «լավ» բառերը: Վիեննայի համալսարանի հետազոտողները կարծում են, որ փիղը չի հասկանում իր արտաբերած բառերի իմաստը: Ըստ գիտնականների այն փաստը, որ փիղը կարողանում է մարդկային բառեր արտաբերել, շատ կարեւոր է մարդկանց եւ կենդանիների լեզվական ապարատի էվոլյուցիայի եւ լեզուների պատմության ուսումնասիրման համար