Հայաստանում ամենահեղինակավոր քաղաքական գործիչները նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն են: Նման արդյունքներ են ստացվել Հայաստանի ողջ տարածքում Gallup International Association-ի կողմից անցկացված հարցմանը:
Հոկտեմբերի 9- 20-ը ընկած ժամանակահատվածում Gallup International Association-ի կողմից դեմ առ դեմ հարցումների միջոցով իրականացվել են հետազոտություններ, հարցումների քանակն՝ 1067, լուծարքը կազմել է 3 տոկոս։ Հարցումների արդյունքները հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում ներկայացրին Gallup Interational Association կազմակերպության հայկական գրասենյակի նախագահ Արամ Նավասարդյանն ու հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը։
Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցին, թե քաղաքական գործիչներին ով է առավել հեղինակավոր, հարցվածների 32 տոկոսը տվել է Սերժ Սարգսյանի անունը: Գագիկ Ծառուկյանը ստացել է 29 տոկոս: Նրան հաջորդում է Ռոբերտ Քոչարյանը՝ 9 տոկոս արդյունքով, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել են 3-ական տոկոս: Մյուս թեկնածուները ստացել են աննշան ձայներ՝ 2 տոկոսի սահմաններում, եւս 7 տոկոսը դժվարանում է պատասխանել:
Հարցին, եթե առաջիկա կիրակի տեղի ունենային նախագահական ընտրություններ, ում օգտին կքվեարկեիք, պատասխանել են. Սերժ Սարգսյան 28 տոկոս, Գագիկ Ծառուկյան՝ 19, Ռոբերտ Քոչարյան՝11. Րաֆֆի Հովհաննիսյան՝ 4, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 3, Վարդան Օսկանյան՝ 3, Վահան Հովհաննիսյան՝ 1, Արթուր Բաղդասարյան՝ 1 տոկոս, դժվարանում է պատասխանել՝ 16 տոկոսը, ոչ մեկին՝ 11 տոկոսը։