
Թայվանցի 11-ամյա աղջիկը իր հազվագյուտ հիվանդության պատճառով գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Աղջիկը տառապում է Ամբրասի բնածին ախտանիշով: Հիվանդության հետեւանքով ամբողջ մարմնի մազածածկույթն ավելանում է, դեմքը, ականջները, ձեռքերը, ոտքերը եւ մեջքը ծածկվու են մազերով: Աղջիկը խոստովանել է, որ երջանիկ է «աշխարհի ամենամազոտ աղջիկ» կոչմանն արժանանալու համար: Ըստ նրա` իրեն շարունակ ծաղրել են` անվանելով կապիկ կամ «գայլ»- աղջիկ: Իսկ այժմ, երբ Գինեսի ռեկորդակիր է, երեխաները դպրոցում սկսել են իրեն հարգել: