«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ զինված ուժերում դիզվառելիքի հափշտակության մի ամբողջ շղթա է բացահայտվել, խոսքը մի քանի տասնյակ տոննայի մասին է: Մեր տեղեկություններով՝ այս գործով արդեն իսկ շուրջ 10 հոգու մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեջ կան ինչպես դիվիզիոնի, այնպես էլ զորամասի հրամանատարներ, զորամասի նյութական ապահովման բաժնի աշխատակիցներ, նույնիսկ համայնքի ղեկավար:
Ի դեպ, այն հանգամանքը, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարության մի ստվար զանգվածը բանակին հատկացված միջոցների հաշվին անասելի մեծության հարստություն է կուտակել եւ կուտակում, վաղուց հանրահայտ փաստ է: Դրա համար բավարար է ուշադրություն դարձնել, թե այդ պաշտոնյաներն ինչ ավտոմեքենաներով են շրջում եւ ինչպիսի դղյակներ են կառուցում: Այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ, այնուամենայնիվ, որոշել են ինչ-որ մարդկանց պատժել: Երբ մանրամասները բացահայտվեն, թերեւս, հասկանալի դառնա, թե որն է այս ամենի իրական պատճառը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: