Ինչու է քրեական հեղինակություն Ղռերի Ավոն որդու հետ մարդ առևանգել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Ավետիս Գրիգորյանը, որը առավել հայտնի է Ղռերի Ավո անվանմամբ, ինչպես նաեւ՝ նրա որդին կասկածվում են պարտքի պատճառով մարդ առեւանգելու մեջ: Ի դեպ, Ավետիս Գրիգորյանը եղել է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատարը:

«Ժողովուրդ»-ին այս պատմության հետ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդ տեղեկությունների՝ ինչ-որ անձինք Ավետիս Գրիգորյանին գումար են պարտք եղել եւ ուշացրել են: Ավետիս Գրիգորյանը՝ տեսնելով, որ պարտքը չեն վերադարձնում, որոշել է հանդիպել պարտապանի հետ: Սակայն այն անձը, ում հետ հանդիպել է Գրիգորյանը, այդ գումարային պատմության հետ կապ չի ունեցել, այլ հանդես է եկել որպես միջնորդ:

Սակայն զրույցը լարված ընթացք է ստացել, եւ Ավետիս Գրիգորյանը՝ տեսնելով, որ չի հաջողվում համաձայնության գալ, ըստ լուրերի՝ որոշել է առեւանգել միջնորդին: Ըստ նույն լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել Երեւանի «Հայբուսակ» համալսարանի հարեւանությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս