ՈՒՇԱՑԱԾ ԳՆԱՑՔԻ ՀԵՏԵՎԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային խորհուրդը երեկ քննարկում էր կազմակերպել ԱԳՆ շենքի վաճառքի արդեն իսկ կայացած գործարքի շուրջ, որին մասնակցում էին որոշ ճարտարապետներ եւ նախկին քաղաքական գործիչներ: Քննարկման մասնակիցները հանդես են եկել մեկը մյուսից բոցաշունչ ելույթներով, վերջում էլ որոշում ընդունել դիմել Սերժ Սարգսյանին` չեղյալ համարել ԱԳՆ շենքի վաճառքի գործարքն ու պատասխանատվության ենթարկել այն իրականացնողներին: Հետեւելով ծերակույտ հիշեցնող Հանրային խորհրդի գործունեությանը՝ հարց է առաջանում. իսկ ո՞ւմ են պետք  ձեր ուշացած հաթաթաներն ու որոշումները, ինչո՞ւ էիք լռում, երբ այդ հարցն ամիսներ շարունակ արծարծվում էր: Թեպետ մյուս կողմից հասկանալի է՝ Վազգեն Մանուկյանի գլխավորած այդ կառույցը չէր կարող գործարքի սկզբում (երբ մամուլը գրում էր) աղմուկ բարձրացնել. այն ժամանակ ռիսկը մեծ էր: Հիմա «վտանգն» անցել է, տարածքն օտարված է, միայն «ծիտիկ» դնելու համար բարձրացված աղմուկն էլ դժվար թե բարկացնի իշխող ռեժիմին, որը մեծ ախորժակով պատրաստ է վաճառել էլի շատ գերատեսչական շենքեր, միայն թե լավ գին տվող լինի:




Լրահոս