Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, երեկ Ղրղզստանի խորհրդարանի կողմից ԵՏՄ-ին միանալու պայմանագրերի վավերացումից հետո, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը այսօր ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին միջազգային պայմանագրերը վավերացնող օրենքը:
Պայմանագիրը ներառում է երեք հիմնական կետեր՝ անդամակցության պայմանները, ուժի մեջ մտնելու կարգը և երկու արձանագրություն:
Դեռևս անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում ստորագրվել էր Եվրասիական տնտեսական միությանը միանալու Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը:
Իսկ այս տարվա մայիսի 8-ին ԵՏՄ երկրների առաջնորդները ստորագրեցինն այդ պայմանագրի վերաբերյալ արձանագրությունները: