Նաիրիտցիները բարձրախոս չտրամադրեցին Անի Զախարյանին. ինքնագովազդի փորձը տապալված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանի խաբված աշխատակիցները կրկին Կառավարության շենքի առջև են: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ նաիրիտցիների բողոքի ակցիային է միացել նաև «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, ով իր հետ պահանջագիր-նամակ է բերել, որը պատրաստվում է հանձնել գործադիրին:

Մեր թղթակիցը հայտնում է նաև, որ Ա. Զախարյանը նաիրիտցիներից խնդրել է բարձրախոս տրամադրել իրեն, որպեսզի կարողանա իր պահանջները բարձրաձայն ներկայացնել համապատասխան մարդկանց՝ մասնավորապես Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, սակայն մերժում է ստացել: Ակցիայի համակարգողները հայտարարել են, որ չեն ցանկանում քաղաքականության ներկայացուցիչների հետ գործ ունենալ: Ավելին, նրանք վստահ են, որ Անի Զախարյանը կառավարություն է եկել ինքնագովազդ անելու համար, ինչը, կարծես, թե տապալվեց:

Այս պահին Անի Զախարյանն առանց միկրոֆոնի է ներկայացնում իր խոսքը և, ներկաների խոսքով, որևէ լուրջ արձագանքի չի արժանանում:




Լրահոս