Ադրբեջանն ու ԵՄ-ն ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ու ԵՄ-ն ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը համաձայնագրի նախագիծը ներկայացրել է ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանին, այս մասին այսօր հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ «Ադրբեջանը ռազմավարական գործընկերական հարաբերություններ ունի ԵՄ շատ երկրների հետ ու սույն համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի այդ կապերը զարգացնելու համար»:

Համաձայնագրի նախագիծը նաև ներկայացվել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկ Մոգերինիին:




Լրահոս