ՀՀ պետական բյուջեի նախագծում առկա որոշ ձեւակերպումներ երեկ պարզապես զվարճացրել էին ԱԺ պատգամավորներին: Նախագծով ՀՀ կառավարությունը խոստանում է հաջորդ տարի նպատակային ներազդել երիտասարդ ընտանիքների ձեւավորման գործընթացին: «Մի նախադասություն կարդամ պետբյուջեի նախագծից, կխնդրեմ, որ այդ նախադասությունը բացատրեիք՝ ինչ է. «Ժողովրդագրական քաղաքականության բնագավառում 2013-ի տարեկան ծրագրի շրջանակներում կիրականացվեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչը նպատակաուղղված է երիտասարդ ընտանիքների ձեւավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի աստիճանական բարելավման»»,-հետաքրքրվեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: Պարզվեց՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ում ուղղված էր հարցը, չուներ դրա պատասխանը: Նա խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ