Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Լրատվամիջոցները հայտնում են, որ ֆուտբոլիստն արդեն տվել է կատալոնական ակումբ տեղափոխվելու համաձայնություն:
«Յուվենտուս»-ը պատրաստ է 80 միլիոն եվրոյով բաց թողնել Պոգբային, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն էլ 100 միլիոն է առաջարկում նրա համար, սակայն կիսապաշտպանն ընտրել է «Բարսելոնա»-ն: