Մեր հայրենակիցների դեմ պայման են դնում, որ արագ հեռանան. Հրանուշ Հակոբյանը` Սիրիայում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ասաց, որ Սիրիայում վիճակը ավելի է վտանգվում: «Վերջին մեկ ամսվա ընթացքում Հալեպը հայտնվեց շրջափակման մեջ: Մեր հայրենակիցների դեմ պայման են դնում, որ արագ հեռանան: Մի մասը որոշում է կայացրել և տեղափոխվել է Սիրիայի ավելի անվտանգ տարածքներ, մյուս մասը դուրս է գալիս երկրից, իսկ մյուս մասն էլ շարունակում է մնալ տեղում»,- ներկայացրեց նախարարը:

Հակոբյանը նշեց, որ  խուճապային և լարված իրավիճակն արդեն անցել է, քանի որ վերականգնվել են ջուրն և հոսանքը: Հակոբյանը նշեց, որ 300 սիրիահայ են եկել Հայաստան և ներկայացրեց նրանց խնդիրները. «Առաջին խնդիրը բնակարանաին վարձի խնդիրն է, եկողները երկու կարգի են. մի մասը վստահ են, որ կվերդառնան Սիրիա, իսկ մյուս խումբն էլ եկել է հաստատվելու Հայաստանում: Մի մասի բնակվարձի խնդիրը մենք կարողացել ենք լուծել»,- հավելեց նա:

Վարչապետ Հովիկ Աբահամյանն էլ  նշեց, որ իրենք պետք է անեն հնարավորը` առավելագույն աջակցություն տրամադրելու համար:




Լրահոս